Հունվարի 15-ից «Հրազդան 5» էներգաբլոկը կներգրավվի ՀՀ էներգահամակարգի բեռի կրման գործընթացում

Հունվարի 15-ից «Հրազդան 5» էներգաբլոկը կներգրավվի ՀՀ էներգահամակարգի բեռի կրման գործընթացում

PanARMENIAN.Net - Այսօր հրավիրված ընդլայնված խորհրդակցության ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը նշել է, որ ընկերության գործունեության և դինամիկ զարգացման առումով 2011 թվականը առանձնացավ «Հրազդան 5»-ի շինարարարության և արդիականացման ծրագրի ավարտով:

Ինչպես ասվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում, 2011 թվականի դեկտեմբերի վերջին «Հրազդան-5»-ում իրականացվեց կայանի էներգաբլոկի համալիր փորձարկում, որի ընթացքում բոլոր սարքավորումները 72 ժ անընդհատ աշխատել են բեռնվածության տակ: Ներկայումս կայանը գտնվում է փորձարարական –արդյունաբերական շահագործման փուլում, իսկ հունվարի 15-ից կներգրավվի ՀՀ էներգահամակարգի բեռի կրման գործընթացում:

Գնահատելով անցած տարին, Վարդան Հարությունյանը դրական է գնահատել Ընկերության կողմից իրականացված ծրագրերը ու արձանագրած ցուցանիշները` ընդգծելով դրական տեղաշարժերը մասնավորապես ցանցի շահագործման, կորուստների նվազեցման, անվտանգության ապահովման ուղղություններով: Շեշտելով, որ 2012 թվականին ծրագրերը պետք է շարունակել ավելի բարձր արդյունավետությամբ, Վ. Հարությունյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն հատկացնել մատուցվող ծառայությունների որակին եւ կառավարման համակարգի բարելավման գործընթացներին:

Միաժամանակ Ընկերության ստորաբաժանումներին հանձնարարվել է ամփոփել և պատրաստել 2011թ. հաշվետվությունները, ինչպես նաև ներկայացնել 2012 թվականի համալիր ծրագրերն ու ֆինանսական կանխատեսումները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---