Հայաստանի և Բելառուսի ԱԱԽ-ները կստորագրեն 2012-2013թթ համագործակցության ծրագիրը![]() 11 հունվարի 2012 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 11 ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԱԽ մամուլի ծառայությունը, այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը կհանդիպի Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինի, ինչպես նաև Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ղեկավարության հետ: Այցի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը առանձնազրույց կունենա իր գործընկերոջ` Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղար Լեոնիդ Մալցևի հետ, որին կհետևի պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ընթացքում կստորագրվի Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի և Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի միջև 2012-2013թթ. համագործակցության ծրագիրը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |