Գնաճը Հայաստանում 2011թ. 11 ամիսների արդյունքում մոտ է եղել եվրոպականին

Գնաճը Հայաստանում  2011թ. 11 ամիսների արդյունքում մոտ է եղել եվրոպականին

PanARMENIAN.Net - Գնաճը Հայաստանում 2011թ. դեկտեմբերին 2010թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 4,7 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքների գծով՝ 5,8 տոկոս, ոչ պարենային՝ 4,3 տոկոս, ծառայությունների ոլորտում՝ 2,9 տոկոս: Այդ մասին հունվարի 11-ին Երևանում հայտարարել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: «Գնաճի միջին մակարդակը 2011թ. կազմել է 7,7 տոկոս»,-հավելել է նա:

Համեմատելով 2011թ. 11 ամիսներին Հայաստանում գնաճի մակարդակը (2,1%) ԱՊՀ և ԵՄ երկրների հետ (ամփոփիչ տվյալները ոչ բոլոր երկրներում են հրապարակվել), մասնագետը նշել է, որ ԱՊՀ տարածքում գնաճի ամենացածր մակարդակը գրանցվել է Վրաստանում՝ 1,4 տոկոս, ամենաբարձրը՝ Բելառուսում՝ 204 տոկոս, Ղազախստանում՝ 7 տոկոս, Ռուսաստանում՝ 5,6 տոկոս:

Անդրադառնալով ԵՄ երկրներում արձանագրված գնաճին՝ նա հայտնել է, որ միջինը նշված ժամանակաշրջանում այստեղ գրանցվել է 2,7 տոկոս գնաճ: «Մեր ցուցանիշը մոտ է ԵՄ միջին ցուցանիշին»,-ասել է Գուրգեն Մարտիրոսյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---