Ոստիկանությունը բացահայտել է «ԲՄՎ-X 5»-երի կողային հայելիները գողացողին

PanARMENIAN.Net - Հունվարի 10-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 21-ամյա մի երիտասարդի: Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2011 թ. դեկտեմբերին գողացել է Սեբաստիայի փողոցում կայանված «ԲՄՎ-X 5» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:

Պարզվել է նաև, որ երիտասարդը նույն ժամանակահատվածում գողացել է Օգանովի փողոցի 76 շենքի բակում կայանված «ԲՄՎ-X 5»-ի կողային հայելիները` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս: Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---