Ռազմական ոստիկանության աշխատակիցները կանխել են աղջկա ինքնասպանության փորձը

Ռազմական ոստիկանության աշխատակիցները կանխել են աղջկա ինքնասպանության փորձը

PanARMENIAN.Net - Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության աշխատակիցները հունվարի 10-ին ժամը 9:20-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս «Հաղթանակ» կամրջի մոտակայքում նկատել են երիտասարդ աղջկա, որը փորձել է ինքնասպանություն գործել կամրջից ցած նետվելու ճանապարհով: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի կայազորի ռազմական ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, փոխգնդապետ Կարեն Մարգարյանը` հավելելով, որ 24-ամյա Մարինե Մ.-ն Բյուրեղավան քաղաքից է:

«Մեր աշխատակիցները փրկել են աղջկա կյանքը: Վերջինս մեր աշխատակիցներին ասել է, որ կյանքից հոգնել է, որ ապրելն այլևս իմաստ չունի»,- ասաց փոխգնդապետը: Նա նշեց, որ Մարինե Մ.-ին հանձնել են Երևանի Կենտրոնի ոստիկանությանը, որտեղ գործով նյութեր են նախապատրաստվում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---