Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կհրատարակվի «Վշտապատում» փաստաթղթերի ժողովածուն

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` 2012 թ. Հայաստանի ազգային արխիվը կհրատարակի «Վշտապատում» եռահատոր փաստաթղթերի ժողովածուն, որը 2013 - 2015 թթ. կտպագրվի անգլերեն, ռուսերեն և թուրքերեն: Այս մասին այսօր տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին հայտնել են ազգային արխիվ կատարած այցի շրջանակում: Նաև նախատեսվում է ստեղծել ցեղասպանության զոհերի վերաբերյալ արխիվի փաստաթղթերի և նյութերի էլեկտրոնային շտեմարան:

Արխիվը կկազմակերպի հայ գրատպության 500-ամյակին, ՀՀ բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված ցուցահանդեսներ: Մասնավորապես` «Հայ զինվորականը» խորագրով շարժական ցուցահանդեսը կներկայացվի ՀՀ բանակի զորամասերում: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ ընթացիկ տարում ևս ազգային արխիվը պատշաճ կերպով կիրականացնի ծրագրված աշխատանքները: Նա կարևորել է աշխատանքների` ժամանակի և կառույցին առաջադրվող պահանջներին համապատասխան կազմակերպումը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---