14 հունվարի 2012 - 11:04 AMT
ՀՀ նախագահը դիվանագիտական աuտիճաններ է շնորհվել մի շարք պետական գործիչների

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաuտանի Հանրապետության արտակարգ դեuպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աuտիճան է շնորհվել նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Արտակ Ապիտոնյանին, ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար Վարդան Ասոյանին, Իրանում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Գառնիկ Բադալյանին, Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Բադալյանին, Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանին, ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների 1-ին բաժնի վարիչ Անահիտ Թովմասյանին, Իրաքում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ռուբեն Խարազյանին, Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Հակոբյանին, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար Արմեն Ղևոնդյանին, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանին, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: