Հայաստանում կանցկացվի «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը

Հայաստանում կանցկացվի «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը

PanARMENIAN.Net - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Հայաստանի Ռոբոտների բաց առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակում 2012թ.-ին հայտարարում է «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը, տեղեկացնում են ԻՏՁՄ մամլո ծառայությունից։ Մասնակիցների առջև դրված խնդիրն է նախագծել ու պատրաստել այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում կուսումնասիրեն տարածքը, կհասկանան տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց կուղարկեն պատկերներ, կգտնեն հատուկ նշանատեղը, նշանատեղին կնետեն մինչև 300գ բեռ և կվերադառնան մեկնարկի կետ:

Ռոբոտը կարող է ունենալ կառուցման ցանկացած տեսակ` VTOL (ուղղահայաց թռիչք և վայրէջք), CTOL (սովորական թռիչք և վայրէջք), STVOL (կարճ թռիչք և վայրէջք) և այլն: Ռոբոտի թռիչքը և վայրէջքը կարող է կատարվել թե՛ ավտոմատ, թե՛ հեռակառավարմամբ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հունվարի 13-ից մարտի 12-ը և 10 օր անց ներկայացնել ռոբոտի ամբողջական նախագիծը և կոնցեպտը: ԻՏՁՄ-ն ռոբոտ պատրաստելու համար անհրաժեշտ մասեր կտրամադրի այն 5 թիմերին, որոնք կներկայացնեն ռոբոտի լավագույն կոնցեպտը: Մրցույթին կարող են մասնակցել նաև թիմեր, որոնք նախօրոք գրանցված չեն եղել, բայց ունեն պատրաստ ու մրցույթի պայմաններին համապատասխան ռոբոտ:

Մրցույթի կազմակերպիչն է Ինֆորմացիոն ԻՏՁՄ-ն, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` ԱրթինՎարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---