iPhone ծրագրերով հնարավոր է հեշտությամբ պաստրաստել լուսանկարների կոլաժներ

iPhone ծրագրերով հնարավոր է հեշտությամբ պաստրաստել լուսանկարների կոլաժներ

PanARMENIAN.Net - Շատերն են սիրում ստեղծել լուսանկարների կոլաժներ։ iPhone սմարթֆոնների համար կան նախագծված մի շարք ծրագրեր, որոնց միջոցով կարելի է հեշտությամբ կազմել լուսանկարների կոլաժներ, գրում է CNET-ը։

Դրանցից են Diptic-ը, որը շատ պարզ ծրագիր է։ Այն պարունակում է կոլաժային 21 տարբեր նախագիծ։ Օրինակ՝ 3 նկար վերևում, երկուսը ներքևում կամ մեկ մեծը վերևում և մի քանի նկար ներքևում։ Այս ծրագրով կարելի է ընտրել նաև տարբեր տեսակի շրջանակներ կոլաժների համար։ Հնարավոր է նաև պտտել նկարները, փոխել չափսերը, խմբագրել լուսավորությունը, պարզություն և ավելացնել այլ ֆունկցիաներ։

Ծրագիրը նաև թույլ է տալիս պատրաստի կոլաժները կիսել սոցիալական ցանցերում՝ Facebook-ում, Twitter-ում, Flickr-ում և Tumblr-ում։

Կոլաժ պատրաստելու մեկ այլ պարզ ծրագիր է Frametastic-ը։ Այն ունի կոլաժային նախագծի 18 տարբերակ։ Այն պարունակում է սպիտակ, սև, սեպիա և մի քանի այլ գունային էֆեկտներ։ Frametastic-ը հնարավորություն է տալիս ստեղծել սեփական ճաշակի կոլաժների շրջանակներ՝ ընտրելով գույնը, ձևը։ Frametastic-ով հնարավոր է կիսել նկարները ոչ միայն սոցիալական ցանցերում, այլև ուղարկել դրանք որպես էլեկտրոնային բացիկ էլոկտրոնային փոստով։

Diptic և Frametastic ծրագրերը կարելի է ներբեռնել iTunes-ից։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---