Իրանը Պարսից ծոցի երկրներին կոչ է արել չավելացնել նավթարդյունահանման ծավալները15 հունվարի 2012 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Իրանի իշխանությունները Պարսից ծոցի երկրներին կոչ են անում չավելացնել նավթարդյունահանման ծավալները ԵՄ երկրների կողմից իրանական նավթի վրա էմբարգո ներմուծելու դեպքում: Այդ մասին Sharq թերթին տված հարցազրույցում հայտնել է OPEC-ում Իրանի ներկայացուցիչ Մոհամմադ Ալի Հաթիբին: «Նման որոշումների հետևանքներն անկանխատեսելի են: Այս կապակցությամբ մեր արաբական հարևանները պետք է խելամիտ քաղաքականություն վարեն»,- ասել է Հաթիբին: ԵՄ երկրներն ու ԱՄՆ-ն հայտարարել են իրանական նավթի վրա էմբարգո ներմուծելու հնարավորության մասին՝ որպես մի պատժամիջոց Իրանի հանդեպ, որը չի ցանկանում դադարեցնել սեփական միջուկային ծրագրի մշակումը: Ի պատասխան դրան Իրանը սպառնացել է փակել Օրմուզյան նեղուցը, որով անցնում է մատակարարվող նավթի 40 տոկոսը, ինչը զգալիորեն սրել է իրադրությունը, գրում է gazeta.ru-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |