Հայտնի է «Ֆոբոս-գրունտ» միջմոլորակային կայանի անկման հնարավոր վայրը![]() 15 հունվարի 2012 - 17:48 AMT PanARMENIAN.Net - «Ֆոբոս-գրունտ» ավտոմատ միջմոլորակային կայանի (ԱՄԿ) բեկորները կարող են այսօր Երկիր ընկնել Չինաստանում՝ Գոբի անապատի շրջանում, հաղորդել են ռուսական հրթիռատիեզերական մասնաճյուղում (Ռոսկոսմոս): Ընդ որում, նշվում է, որ տվյալները մշտապես ճշտվում են, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ Ռոսկոսմոսը որպես անկման հնարավոր վայրեր նշել էր շրջաններ Հնդկական, Ատլանտիկ և Խաղաղ օվկիանոսներում: ԱՄԿ անկման շրջանի փոփոխությունը կապված է նրա անկման արագության ավելացման հետ՝ ըստ ուղեծրի բարձրության նվազման: Երկրի մակերևույթին կարող են հասնել ԱՄԿ մնացորդները դժվարահալ մետաղներից՝ 20-30 կտոր և ոչ ավել, քան 200կգ ընդհանուր քաշով: Դեռևս հունվարի սկզբին Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ասում էին, որ «Ֆոբոս-գրունտը» պետք է ընկնի հունվարի 15-ին, սակայն չէին նշում անկման վայրը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |