ՌԴ ՊՆ. «Ֆոբոս-Գրունտի» բեկորներն ընկել են Խաղաղ օվկիանոսը![]() 16 հունվարի 2012 - 09:27 AMT PanARMENIAN.Net - Ռուսական միջմոլորակային «Ֆոբոս-Գրունտ» տիեզերական կայանի բեկորներն ընկել են Խաղաղ օվկիանոսը, հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը: Նա հղում է արել ՕՏՊ (օդա-տիեզերական պաշտպանություն) զորքերի տիեզերական իրավիճակի հետախուզման գլխավոր կենտրոնի տվյալներին: Ըստ կենտրոնի մասնագետների, «անկումը պետք է տեղի ունենար Երևանի ժամանակով 21:45-ին (17.45 GMT ) Խաղաղ օվկիանոսի տարածքում»: Միևնույն ժամանակ, ՌԻԱ Նովոստին մեջբերում է հրթիռատիեզերական բնագավառի աղբյուրը, որը, հայտնել է, թե բեկորներն ընկել են Ատլանտյան օվկիանոսը: Կայանի հնարավոր անկման վայր էր համարվում գրեթե ողջ Հարավային Ամերիկան, Եվրոպան, հյուսիս-արևմտյան Աֆրիկան, Օվկիանիան և Ավստրալիան: Անկումից մի քանի ժամ առաջ «Ռոսկոսմոսը» հայտարարեց, թե «Ֆոբոս-գրունտը» կընկնի Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում, մայրցամաքային Արգենտինայի ու Ֆոլկլենդյան կղզիների տարածքում: «Ֆոբոս-գրունտի» վթարի պատճառների հետաքննումը վերահսկում է փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: «Վթարի պատճառների հետաքննությունը կվերահսկեմ անձամբ»,-գրել է Ռոգոզինը: «Սպասում եմ Ռոսկոսմոսի զեկույցին վթարի պատճառների մասին, հակահերոսների անուններին, ինչպես նաև մինչև 2030թ. տիեզերական ոլորտի զարգացման հեռանկարները»,-հավելել է Դմիտրի Ռոգոզինը: Տիեզերական գործակալության կայքում հրապարակվել է կայանի տեղաշարժման քարտեզը՝ անկման հնարավոր վայրի նշումով: Դա Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական մասն է: Միջմոլորակային «Ֆոբոս-Գրունտ» կայանի առաքելությունը սկսվել էր 2011թ. նոյեմբերի 8-ին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |