ԱՄՆ գեներալն Իսրայելում կքննարկի Իրանի դեմ հնարավոր հարվածը

PanARMENIAN.Net - ԱՄՆ շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Մարտին Դեմփսին հինգշաբթի կայցելի Իսրայել և իսրայելցի զինվորականների հետ կքննարկի Իրանի դեմ հնարավոր հարվածի հարցը, գրում են իրանական ԶԼՄ-ները: Այցի մասին տեղեկությունը հաստատել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը, սակայն, բանակցությունների բովանդակության մասին չի հայտնել:

Ամերիկյան ռազմական աղբյուրները նշել են, որ «ԱՄՆ-ն մտահոգված է նրանով, որ Իսրայելը հավանաբար, պատրաստվում է հարված հասցնել Իրանին Թեհրանի միջուկային ծրագրի պատճառով»:

ԵՄ երկրներն ու ԱՄՆ-ն հայտարարել են, որ էմբարգո կհայտարարեն իրանական նավթի համար, որպես պատժամիջոց Իրանի դեմ: Ի պատասխան Իրանը սպառնացել է փակել Օրմուզի նեղուցը, որով իրականացվում է նավթային առաքումների 40 տոկոսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---