Բակո Սահակյան. Բնակարանային ծրագրերը գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում

Բակո Սահակյան. Բնակարանային ծրագրերը գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է բնակարանային ծրագրերի իրականացման հետ կապված հարցերին նվիրված խորհրդակցություն: Նախագահականից հայտնում են, որ զեկույցով հանդես է եկել սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը:

Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ բնակարանային ծրագրերը մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում և հանդիսանում են հանրապետության սոցիալական համակարգի բարելավման կարևորագույն բաղադրամասերից մեկը` հատկապես հաշվի առնելով նրանում սոցիալապես անապահով խմբերի ընդգրկվածությունը:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ, չնայած վերջին տարիների ընթացքում բավականին մեծածավալ աշխատանքների իրականացմանը, որոշ ուղղություններում դեռևս կան լուրջ անելիքներ: Դա պահանջում է առկա թերացումների համապարփակ վերլուծություն` հետագայում այդ ամենը հաշվի առնելով նոր ծրագրերի իրագործման ընթացքում:

Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմիններին գործընթացի պատշաճ իրականացման ուղղությամբ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---