Իտալացի ռեժիսոր Նանի Մորետտին կգլխավորի Կաննի 65-րդ կինոփառատոնի ժյուրին

Իտալացի ռեժիսոր Նանի Մորետտին կգլխավորի Կաննի 65-րդ կինոփառատոնի ժյուրին

PanARMENIAN.Net - Կաննի 65-րդ կինոփառատոնի ժյուրին, որն այս տարի կանցնի մայիսի 16-27-ը, կգլխավորի իտալացի ռեժիսոր Նանի Մորետտին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում անելով Variety կինոռեսուրսին:

«Իր 65-րդ սեզոնը փառատոնը կցանկանար նշանավորել ժյուրիի եվրոպացի նախագահով: Մորետտիի համարձակ, սրամիտ, ժամանակակից ֆիլմերը այն լավագույնի մարմնացումն են, ինչ ստեղծվել է կինոյում վերջին 30 տարում »,-հատարարել է փառատոնի տնօրեն Թյերի Ֆրեմոն:

58-ամյա Մորետտին մասնակցել է Կաննի փառատոնին վեց անգամ: 2001թ. նա հաղթել է «Որդու սենյակը» ֆիլմով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---