Հարավկովկասյան երկաթուղու բեռնափոխադրումների ծավալը 2011թ. աճել է 6,7 տոկոսով

Հարավկովկասյան երկաթուղու բեռնափոխադրումների ծավալը 2011թ. աճել է 6,7 տոկոսով

PanARMENIAN.Net - Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2011 թվականի արդյունքներով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմեց 3269,4 հազար տոննա, ինչը 6,7%-ով գերազանցում է 2010 թվականին գրանցված ցուցանիշը: Նշենք, որ 2011 թվականի ՀԿԵ բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 9,6%-ով գերազանցեց հունվար-դեկտեմբեր ամիսների համար նախատեսված ծավալը, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալը 2011 թվականին կազմել էր 449,8 հազար տոննա, ինչը 32%-ով գերազանցեց 2010 թվականի ցուցանիշը:

Ներմուծման հաղորդակցությունում 2011 թ. ընթացքում փոխադրվել էր 1351,1 հազար տոննա բեռ, ինչը 5,2%-ով պակաս է 2010 թ. ցուցանիշից:

Տեղական հաղորդակցությունում 2011 թվականի ընթացքում փոխադրվել է 1468,5 հազար տոննա բեռ, ինչը գերազանցում է 2010 թ. գրանցված ցուցանիշը 13,3%-ով:

Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքները վկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության արդյունավետության մասին, ինչը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---