Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովը կբացի Անգելա Մերկելը

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովը կբացի Անգելա Մերկելը

PanARMENIAN.Net - Ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովը (World Economic Forum) շվեյցարական Դավոսում 2012թ կբացի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է համաժողովի պաշտոնական կայքը:

2011թ Դավոսի համաժողովի բացման խոսքն ասել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով առաջին անգամ էր մասնակցում միջոցառմանը: 2009թ համաժողովը բացել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը: Մերկելը բացել է այն 2007թ:

Ընթացիկ տարում Դավոսի համաժողովը տեղի է ունենալու 42-րդ անգամ` ապրիլի 25-29: Սպասվում է, որ այս տարի այն կայցելեն ռեկորդային քանակությամբ քաղաքական գործիչներ և գործարարներ` ավելի քան 2600 մարդ 40 երկրից: Համաժողովի շրջանակներում, բազմաթիվ թեմաներից բացի, քննարկվելու է եվրագոտու ճգնաժամը:

Համաժողովին մասնակցելու համար հայտ են ներկայացրել ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Հայթերը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Միջազգային արժութային հիմնադրամի նախագահ Քրիստիան Լագարդը և Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելլիկը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---