BlackBerry-ի հիմնադիրները լքում են իրենց պաշտոնները

BlackBerry-ի հիմնադիրները լքում են իրենց պաշտոնները

PanARMENIAN.Net - BlackBerry սմարթֆոնների արտադրող Research in Motion (RIM) ընկերությունը հայտնել է ղեկավարության փոփոխության մասին։ Ընկերության երկու տնօրեններերից և համահիմնադիրներ Մայք Լազարդիսը և Ջիմ Բալսիլին փոխել են իրենց պաշտոնները, հայտնում է BBC-ին։

Մայք Լազարդիսը, որը 1984-ին հիմնադրել է RIM-ը, կդառնա ընկերության փոխնախագահը։ Իսկ Ջիմ Բալսիլին կշարունակի հանդիսանալ տնօրենների խորհրդի անդամ, սակայն կզրկվի գործնական ֆունկցիայից։

Ընկերությունն այսօրվանից կղեկավարի RIM-ի գլխավոր գործադիր տնօրեն Տորստեն Հեյնսը։ Լազարդիսը RIM-ի հայտարարած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է. «Յուրաքանչյուր հաջողակ ընկերության համար աճի ժամանակը այն ժամանակն է, երբ համահիմնադիրը խոստովանում է իր ղեկավարությունը մեկ ուրիշին հանձնելու անհրաժեշտության մասին»։

RIM-ի բաժնետոմսերի գինը 2011-ին ընկան` 75% BlackBerry սմարթֆոնների վաճառքի անկման պատճառով։ Ընկերությունը մրցակցում է Apple-ի և Google-ի հետ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---