Olympus-ը գոյատևելու համար դիմել է Sony-ին

Olympus-ը գոյատևելու համար դիմել է Sony-ին

PanARMENIAN.Net - Հայտնի ֆոտոխցիկներ արտադրող Olympus ընկերությունը ստորագրել է համաձայնագիր Sony ընկերության հետ։ Այս մասին գրում է TechCrunch տեխնոբլոգը հղում անելով ճապոնական բիզնես ամսագրին։

Olympus-ը 20 տարվա ընթացքում մեծ ֆինանսական կորուստներ է ունեցել և երկար ժամանակ թաքցրել է դա։ Այս լուրը հայտնի դառնալուն պես ընկերությունը քննադատությունների է արժանանում։

Olympus ընկերությունը Տոկիոյի ֆոնդային բորսայից դուրս մնալու վտանգի տակ էր, սակայն այժմ ընթանում է ընկերությունը ղեկավարելու բարելավման փորձաշրջանի 3-րդ տարին։ Եվ այդ նպատակով, Olympus-ը խորհդրակցել է մի շարք տեխնիկա արտադրող ընկերությունների հետ, սակայն ընտրել է Sony-ին՝ որպես լավագույն գործընկեր, որը կարող է դուրս բերել Olympus-ին ստեղծված իրավիճակից։

Olympus-ը շուտով պատրաստվում է անցկացնել մամլո ասուլիս պաշտոնապես հայտնելու համար Sony-ի հետ դաշինքի մասին։ Այս պահի դրությամբ Sony-ին է պատկանում Olympus-ի բաժնետոմսերի 0.03%-ը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---