Իգոր Զարգարյանը նշանակվել է Հայաստանի վարչապետի խորհրդական

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Իգոր Զարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։

Իգոր Զարգարյանը ծնվել է 1965 թ.Երևանում:

1981 թ. ավարտել է Երևանի Պուշկինի անվան դպրոցը: 1986 թ. ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը, ապա ուսումնառությունը շարունակել ՌԴ Նախագահին կից պետական ծառայության Ռուսական ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետում: 1986-1988 թթ. աշխատել է «Էլեկտրոմաշ» գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ, ապա Հատուկ նախագծային տեխնոլոգիական բյուրոյում` որպես ինժեներ-տեխնոլոգ: 1988-1993 թթ. աշխատել է Երևանի «Մարս» արտադրական միավորումում որպես արտադրամասի պետ, 1994-1996 թթ.` «Վետերան-ինվեստ» ֆոնդի կառավարչի տեղակալ:

1996-2011 թթ. աշխատել է «Յունիոն» բաժնետիրական ընկերությունում (1997 թ.-ից` «Սոյուզ» արտադրա-փորձարարական ֆիրմա ԲԲԸ)` նախ որպես գլխավոր տնօրենի տեղակալ, ապա որպես գլխավոր տնօրեն: 2011-2012 թթ. զբաղեցրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդականի պաշտոնը:

Անկուսակցական է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---