ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱԿԱՆՆԵՐԻ ՎՐԱ ՊԱՅԹԵԼ Է ՈՒԹ ՄԱՐԴ29 հոկտեմբերի 2003 - 22:50 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարածքում գրանցվել է ականների եւ այլ զինամթերքի վրա պայթելու 8 դեպք` մահացու ելքով: Ինչպես հաղորդում է«Արմինֆո» գործակալությունը, պատերազմի տարիներին ադրբեջանցի զինվորականների կողմից ականապատվել է ԼՂՀ ավելի քան 15 հազար հեկտար հողատարածություն: Ականների հայտնաբերման եւ վնասազերծման գործում ղարաբաղյան կողմին մեծ աջակցություն է ցույց տալիս «The HALO Trust» բրիտանական ոչ կառավարական կազմակերպությունը, որն իր գործունեությունն այստեղ ծավալել է 2000 թվականից: Բրիտանական սակրավորների գնահատմամբ, ԼՂՀ տարածքում մնում է դեռեւս շուրջ 10 հազար միավոր չպայթած զինամթերք:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |