ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԻՉԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ` ԱՅԴ ԵՐԿՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունում կայացել է Հարություն Շիխլանյանին երկու մեդալով պարգեւտրման արարողությունը` Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերում ծառայելու համար: Ինչպես տեղեկացրել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից, դեսպան Թորդա Էբբոթթ-Ուոթթը հանձնել է Հ. Շիխլանյանին «1939-45 թթ. պաշտպանության» եւ «Պատերազմում մասնակցության համար» մեդալներ: Հանձնման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ-ում Բրիտանական դեսպանատան ռազմական կցորդը` Քրիստոֆեր Նանը եւ նրա ամերիկյան գործընկերը: Ծառայելով Բրիտանիայի ՌՕՈՒ-ում Շիխլանյանը զբաղվել է օդից կատարված լուսանկարների վերլուծությամբ` հակառակորդի հնարավոր թիրախների ռմբակոծման նպատակով: Նա ուղեկցել է հակահիտլերյան դաշնակիցների ռմբակոծիչների Գերմանիայի տարածքով թրջելիս` ռազմական գործողությունները լուսանկարելու նպատակով: Պատերազմից հետո Հարություն Շիխլանյանը բնակվել է ԱՄՆ-ում, սակայն 2002 թվականին այցելելով Հայաստան, որոշեց հիմնադրվել իր պատմական հայրենիքում:
 Ուշագրավ
---