«Ջիէնսի-Ալֆա»-ի ցանցն հասանելի է դարձել Հայաստանի ևս 4 քաղաքներում

«Ջիէնսի-Ալֆա»-ի ցանցն հասանելի է դարձել Հայաստանի ևս 4 քաղաքներում

PanARMENIAN.Net - «Ջիէնսի-Ալֆա»-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերության համապետական ծածկույթի 10 Գբ/վ թողունակությամբ IP/MPLS ցանցն այժմ հասանելի է դարձել Հայաստանի ևս 4 քաղաքներում՝ Գավառ, Մարտունի, Իջևան և Նոյեմբերյան։

Նշված քաղաքներում շահագործման են հանձնվել ընկերության ցանցային հանգույցները, որոնք հագեցված են ամերիկյան Juniper Networks արտադրության գերժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն է ընձեռում «Ջիէնսի-Ալֆա»-ին այս կենտրոններից մատուցել IP տարանցման, Ինտերնետ հասանելիության, տվյալների հաղորդման, վիրտուալ մասնավոր ցանցերի (VPN) և այլ ծառայություններ:

Ներկայումս «Ջիէնսի-Ալֆա»-ի ցանցին միացված են 10 մարզ և 35 քաղաք։ Ցանցի ընդարձակմանն ուղղված ներդրումները, շինարարական և տեխնիկական աշխատանքները շարունակվում են:

«Ջիէնսի-Ալֆա» ընկերությունը Հայաստանում մատուցում է միջազգային և հանրապետական նշանակության տրանսմիսիոն, տվյալների փոխանցման և Ինտերնետ հասանելիության ծառայություններ: Ընկերության հիմնական առաքելությունն է մատուցել բարձր որակի լայնաշերտ Ինտերնետ հասանելիության, տվյալների հաղորդման և այլ ծառայություններ ՀՀ ողջ տարածքում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---