Ռիչարդ Կիրակոսյան. Ադրբեջանի սպառնալիքներն անկայուն, թույլ խաղացողի սպառնալիքներ են![]() 26 հունվարի 2012 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Սոչիի հանդիպումն աչքի ընկավ երեք հիմնական կետերով, Երևանում լրագրողներին է հայտարարել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: «Առաջինը, հավանաբար, սա նախագահների վերջին հանդիպումն էր նախագահ Մեդվեդևի միջնորդությամբ, քանի որ ենթադրվում է, որ Պուտինը կհաղթի Ռուսաստանի նախագահական ընտրություններում: Երկորրդը, Պուտինի դեպքում իրավիճակը կփոխվի, քանի որ նա երկար բանակցություններ վարելու համբերություն չունի: Պուտինի մասնակցության ժամանակ ճնշում կգործադրվի երկու կողմերի վրա էլ: Եվ երրորդը, Ադրբեջանի ռազմաշունչ ճարտասանության նվազում»,-ասել է փորձագետը: Ըստ Կիրակոսյանի, կարելի է խոսել հայկական դիրքերի ամպարնդման ու ադրբեջանական դիրքերի թուլացման մասին: «Ադրբեջանի սպառնալիքները անկայուն, թույլ խաղացողի սպառնալիքներ են»: «Դրա ապացույցն է նաև Լավրովի հայտարարությունը մաքսիմալիստական դիրքորոշումների մասին, որի պատճառը ՌԴ հիասթափությունն է Բաքվի քաղաքականությունից»,-ասել է նա: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հունվարի 23-ին Սոչիում հայտարարել են, որ ինտենսիվ բանակցությունների արդյունքում առաջընթաց է արձանագրվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում։ Ուշադրություն դարձնելով խաղաղության համաձայնագրին անցում կատարելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել արագացնել հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու հարցը՝ հաշվի առնելով մինչ այսօր կատարված աշխատանքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |