Նիկոյան. Յուրաքանչյուր ֆինանսական հատկացում պետք է ունենա տեսանելի և չափելի նպատակակետ

Նիկոյան. Յուրաքանչյուր ֆինանսական հատկացում  պետք է ունենա  տեսանելի և չափելի նպատակակետ

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի(Պոլիտեխնիկ) խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը հունվարի 25-ին վարել է ՀՊՃՀ խորհրդի նիստը: Աժ-ից հայտնում են, որ Նիկոյանը ներկայացրել է օրակարգում ընդգրկված հարցերը` ՀՊՃՀ 2011թ. գործունեության հաշվետվությունը և 2012թ. ֆինանսական եկամուտների և ծախսերի նախահաշիվների մասին:

Օրակարգի հարցերի շուրջ ելույթով հանդես է եկել ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը, որը նախ շնորհավորել է Սամվել Նիկոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ, իսկ խորհրդի անդամ Տարոն Մարգարյանին` Երևանի քաղաքապետ ընտրվելու առթիվ: Ռեկտորի ելույթից հետո տեղի է ունեցել քննարկում:

Սամվել Նիկոյանը նշել է, որ կատարվող ծախսերը պետք է նպատակային լինեն՝ ունենան նախապես հստակեցված ուղղվածություններ: Նպատակահարմար է համարվել, որ նախահաշիվները հնարավորինս մոտեցվեն պետական բյուջեի ծրագրային մոդելին, այսինքն` յուրաքանչյուր ֆինանսական հատկացում ունենա որոշակի, տեսանելի և չափելի նպատակակետ, ինչպես նաև ներդրվի արդյունքների քանակապես չափելի գնահատման համակարգ:

Նրա առաջարկով օրակարգում ընդգրկված հարցերը դրվել են քվեարկության: Խորհուրդը որոշել է ընդունել 2011թ. գործունեության հաշվետվությունը` համալսարանի 2011թ. գործունեությունը գնահատելով դրական, ինչպես նաև հաստատել 2012թ. ֆինանսական եկամուտների և ծախսերի նախահաշիվները:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---