2011 թվականին ավելացել են բնական գազի ներկրման և իրացման ծավալները27 հունվարի 2012 - 10:06 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ից հանրապետություն ներկրված բնական գազի ծավալները 2011թ. ընթացքում ավելացել են 11,73 տոկոսով՝ կազմելով 1 609.062 մլն խմ՝ 2010թ.-ի 1440.144 մլն-ի դիմաց: Նշված ժամանակահատվածում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից իրացվել է 1 534.941 մլն խ.մ, ինչը 12,72%- ով ավելի է 2010թ.-ի համեմատ: Նախորդ տարվա համեմատ ավելացել է բնական գազի սպառումը բնակչության կողմից՝ կազմելով 550.748 մլն խ.մ, ինչը 16,95%- ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 29,08%- ով ավելացել է էներգետիկայի ոլորտի եւ 18,01%-ով այլ սպառողների կողմից գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխան 187.533 մլն եւ 184.621 մլն խ.մ: 13,85%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 362.364 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում 7,81%- ով նվազել են արդյունաբերության ոլորտի սպառման ծավալները՝ կազմելով 249.675 մլն խ.մ՝ 2010թ.-ի 270.835 մլն-ի դիմաց: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |