ANCA-ն քննադատել է Քլինթոնին Հայոց ցեղասպանության մասին նրա հայտարարության համար

ANCA-ն քննադատել է Քլինթոնին Հայոց ցեղասպանության մասին նրա հայտարարության համար

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է ԱՄՆ պետքարտուղարի` Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ դիրքորոշումը:

«Քլինթոնի հայտարարությունն այն մասին, թե Հայոց ցեղասպանության ընդունումը «վտանգավոր դուռ» է բացում, նպաստում է ցեղասպանության փաստի ժխտմանը»,-այս առնչությամբ հայտարարել է կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Աբրահամյանը: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Ինչպես հաղորդել են Ելիսեյան դաշտերից, նախագահն օրինագիծը կստորագրի 14 օրվա ընթացքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---