27 հունվարի 2012 - 16:45 AMT
ԱԺ-ում պարգևատրել են զինվորների ծնողներին ու Արցախյան պատերազմի մասնակից պատգամավորներին

ՀՀ զինված ուժերում երեք զինծառայող որդի ունեցող հինգ ընտանիքներ Բանակի օրվա առթիվ, հունվարի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ արժանացան ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրի եւ դրամական պարգեւի:

ԱԺ նախագահի կարգադրությամբ, Բանակի օրվա առթիվ, Ազգային ժողովի Պատվո մեդալով են պարգեւատրվել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԱԺ պատգամավորներ Հրայր Կարապետյանը, Արմեն Մխիթարյանը, Առաքել Մովսիսյանը, Սեդրակ Սարոյանը, Արթուր Աղաբեկյանը:

ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակի եւ ՀՀ զինված ուժերի կայացման ու բանակաշինության գործում ունեցած ներդրման համար ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգեւատրվեց «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով: Այս պարգեւին արժանացան նաեւ ԱԺ վերոհիշյալ պատգամավորները, ինչպես նաեւ նրանց գործընկերներ Հրանտ Գրիգորյանը, Միքայել Մանուկյանը, Ռուբեն Հայրապետյանը, Աշոտ Աղաբաբյանը, Ռուբեն Գեւորգյանը, Ռուստամ Գասպարյանը: