Հայաստանն ու ԱՄՆ-ն անհրաժեշտ են համարում զարգացնել հարաբերությունները ՏՏ և էներգետիկայի ոլորտում![]() 27 հունվարի 2012 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպմանը երկուստեք քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր, ընդգծվել է տնտեսական հարաբերությունների ընդլայնման կարևորությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտներում: «Մենք ցանկանում ենք բոլոր ոլորտներում շարունակաբար ընդլայնել հայ-ամերիկյան հարաբերությունները»,- ասել է Սերժ Սարգսյանը: «Այժմ, երբ մենք նշում ենք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, ուզում եմ վստահեցնել, որ Միացյալ Նահանգների և նրա ժողովրդի հանձնառությունը Հայաստանի անկախության, բարեկեցության և հաջողության նկատմամբ մնում է նույն բարձր մակարդակի վրա, ինչպիսին եղել է»,- ասել է Էրիկ Ռուբինը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |