Դավութօղլու. Թուրքիան կողմ է, որ Ֆրանսիան դուրս գա ԵԱՀԿ ՄԽ խմբից

Դավութօղլու. Թուրքիան կողմ է, որ Ֆրանսիան դուրս գա ԵԱՀԿ ՄԽ խմբից

PanARMENIAN.Net - Հարկավոր է քննարկել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահի կարգավիճակից զրկելու մասին հարցը: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն CNN Turk եթերում: «Եթե կա երկու ժողովուրդ, ում հուզում է հայ-ադրբեջանական հակամարտությունը, ապա դրանք ռուսներն են ու թուրքերը:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին երկու օր անցկացրեց Հայաստանում և միայն մի քանի ժամ Ադրբեջանում: Նա բացահայտ կերպով ի ցույց դրեց իր դիրքորոշումը: Որպես այդ ոլորտում աշխատող մարդ, ես հայտարարում եմ, որ Ֆրանսիան չի կարող կատարել ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պարտականությունները»,-հայտարարել է նախարարը:

Նշելով, որ այդ հարցը կքննարկվի Թուրքիայի կողմից, Դավութօղլուն ընդգծել է, որ այդ առնչությամբ հարցապնդում կուղարկվի ԵԱՀԿ ՄԽ: «Մենք պետք է դա քննարկենք: Կամ բանակցությունների սեղանի մոտ որպես լիիրավ անդամ կնստի Թուրքիան, կամ անդամակցությունից պետք է հրաժարվի Ֆրանսիան: Սա է մեր դիրքորոշումը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---