Վասիլի Շկլյառ. Ֆրանսիայի Սենատի որոշումը արդարությունը վերականգնելու կարևոր քայլ է

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատի որոշումը պատմական արդարությունը վերականգնելուն ուղղված կարևոր քայլ է, հայտարարել է հայտնի ուկրաինացի գրող Վասիլի ՇկլյառըAnalitika.at.ua-ին տված հարցազրույցում:

«Ես սպասում էի նման որոշման, Ֆրանսիայում միշտ պատշաճ հարգանքով են վերաբերվել հայերն, հայկական համայքնը հսկայական դեր է ունեցել այդ երկրում: Հուսով եմ, որ շատերը կհետևեն Ֆրանսիայի օրինակին»,-հայտարարել է ուկրաինացի գրողը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---