Anonymous-ը պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման համա՞ր

Anonymous-ը պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման համա՞ր

PanARMENIAN.Net -

Անհայտ հաքերային խմբավորում Youtube-ում տարածել է տեսանյութ, որտեղ ներկայանում է որպես հանրահայտ Anonymous հաքերային խումբ և տարածում հաղորդագրություն Հայոց ցեղասպանության մասին։ Հաղորդագրության մեջ խումբը պահանջում է Թուրքիային և ԱՄՆ-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Թե արդյոք տեսանյութի հեղինակը հանրահայտ Anonymous հաքերային խմբավորումն է, հայտնի չէ։ Այս մասին խմբավորումը ոչ մի հերքման կամ հաստատման լուրեր առայժմ չի տարածում։

Նրանց հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «1915-ին թուրքերը սպանել են միլիոնավոր հայեր, այժմ դուք պետք է պատասխան տաք ձեր բոլոր գործողությունների համար։ Մոտ 2 միլիոն հայ մահացել է թուրքերի կողմից, այդ թվում կանայք և երեխաներ, իսկ դուք դեռ շարունակում եք հերքել ցեղասպանության փաստը, դուք անգամ խլել եք տարածքները։ Շատերը ձեզնից, հնարավոր է, չեն լսել ցեղասպանության մասին, սակայն լսել են Հոլոքոստի մասին։ Գերմանիան մինչ օրս շարունակում է վճարել հրեաներին իր կատարած գործողությունների համար, իսկ այժմ եկել է ժամանակը, որպեսզի Թուրքիան վերադարձնի մեր հողերը և պատասխան տա մեր կորուստների համար»։

Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ խումբը շարունակելու է հարձակումների ենթարկել թուրքական կառավարական կայքերն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Anonymous-ը իր հաղորդագրություններում մշտապես հայտնում է, որ պայքարում է իշխանությունների` ինտերնետը գրաքննելու որոշումների և կաշառակերության դեմ։ Ամբողջ աշխարհում կատարվել և կատարվում են Anonymous խմբի մի շարք անդամների ձերբակալություններ։ Anonymous-ը 2011-ին կատարել է մի շարք DDoS հարձակումներ խոշոր ընկերությունների` PayPal-ի, Visa-ի, MasterCard-ի, Sony-ի PlayStation ցանցի և կառավարական կայքերի վրա։

Վերջերս Anonymous-ը մի շարք հարձակումներ կատարեց ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Լեհաստանի կառավարական կայքերի վրա` ուղղված SOPA/PIPA ինտերնետը վերհսկող օրինագծերի դեմ։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---