Mozilla Firefox 10-ը հունվարի 31-ին հասանելի կլինի ներբեռնման համար![]() 30 հունվարի 2012 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Վաղը՝ հունվարի 31-ին հասանելի կլինի ներբեռնման համար Mozilla ընկերության Firefox բրաուզերի 10-րդ թարմացումը։ Այս մասին հայտնում է Computerworld-ը։ Նոր թարմացումն իր մեջ ներառում է սկզբնական ծրագրած լուռ թարմացման մեխանիզմը, այսինքն բրաուզերն ավտոմատ կերպով անջատում է անհամատեղելի հավելումները (add-ons) և նշում մնացյալ բոլոր հավելումները որպես համատեղելի; Բոլոր այն հավելումները, որոնք աշխատում էին Firefox 4-ի հետ այսուհետ համատեղելի կլինեն Firefox 10-ում, նշում է ընկերությունը։ Բողոքները կապված անհամատեղելի հավելումների հետ ծագել էին այն ժամանակ, երբ Mozilla-ն անցավ նոր թարմացումների օպերատիվ մեկնարկին՝ ամեն 6 շաբաթը մեկ։ Հավելումների նախագծողները չէին հասցնում թարմացնել դրանց կոդերը՝ նոր թարմացումներին համատեղելի դարձնելու համար ։ Firefox 10-ը նախագծողներին ազատում է հավելյալ աշխատանքից և այդ գործընթացը տեղի է ունենում ավտոմատ կերպով։ Mozilla-ի ընթացքի պլաններն են վերջացնել լուռ-ավտոմատ թարմացումը բրաուզերի Firefox 13-ով, որի գործարկումը նախատեսված է հունիսի 5-ին։ Հիշենք, որ Mozilla Firefox բրաուզերը հասանելի է նաև հայերեն լեզվով։ Բրաուզերի 9-րդ տարբերակը հայերենով կարելի է բեռնել ընկերության պաշտոնական կայքից։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |