Հայոց բանակի կազմավորման 20-ամյակը տոնել են նաև Հունաստանի զինված ուժերը

Հայոց բանակի կազմավորման 20-ամյակը տոնել են նաև Հունաստանի զինված ուժերը

PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին Հունաստանի Զինված ուժերի «Սպայի տան» հանդիսասրահում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-րդ տարետարձին նվիրված տոնական ընդունելությունը, որին ներկա էին Հունաստանի Ազգային Պաշտպանության Գլխավոր Շտաբի պատվավոր պետ, գեներալ Գեորգիոս Անտոնակոպուլոսը, Հունաստանի ազգային հերոս Մանոլիս Ղլեզոսը, Ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև հունահայ ազգային-քաղաքական և հասարակական-մշակութային կառույցների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունից։

Պաշտոնական հյուրերին զինվորական պատիվներով ողջունել են Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի կուրսանտները, ՀՄԸՄ և «Արարատ» մշակութային-մարզական միության խմբերը:

Միջոցառմանը հնչել են երկու պետությունների ազգային հիմները, ապա կատարվել է հունահայ համայնքի կղերից դասի օրհնության արարողություն:

ՀՀ ԶՈՒ կազմավորման, հայ-հունական պատմական դարավոր զինակցության և ներկա երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ ամփոփ ելույթով հանդես է եկել ՀՀ ռազմական կցորդը: Շեշտվել է, որ հայ-հունական ռազմական համագործակցությունը մշտապես կայուն զարգացում է դրսևորում: Ազգային ռազմական պարերով ելույթ է ունեցել Համազգային միության պարախումբը: Միջոցառումն ուղեկցվել է ազգային և ռազմական երգերով, ՀՀ ԶՈՒ կուրսանտների ավանդական քոչարիով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---