Է.Շարմազանով. Բաքուն հայտնի կենդանու համառությամբ իրեն կրկին ծիծաղելի դրության մեջ է դնում![]() 30 հունվարի 2012 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովայի հայտարարությունն այն մասին, թե ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիային պետք է փոխարինի Թուրքիան: «Ադրբեջանը հայտնի կենդանու համառությամբ իրեն եւս մեկ անգամ ծիծաղելի դրության մեջ է դնում: Ընդամենը պետք է կարդալ հունվարի 23-ին Սոչիի եռակողմ հայտարարությունը (որը ստորագրել է նաեւ Ալիեւը), որը հուշում է, որ խնդիրն ունի բացառապես խաղաղ լուծում, եւ որ համանախագահ երկրներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան այդ կարգավիճակում հետագայում եւս ակտիվ դերակատարություն կունենան կարգավորման գործում` ընդհուպ մինչև տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը: Եվս մեկ անգամ Ադրբեջանը հայտնվեց անհարմար դրության մեջ: Ինչպես ասում են, ուզում էին ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ»,-եզրափակեց Շարմազանովը, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |