ԱԳՆ. Հայաստանը կշարունակի աջակցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակին![]() 30 հունվարի 2012 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 30-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեյ Սորոկինին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարը շնորհավորեց վերջինիս՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ դեսպան Սորոկինի գլխավորությամբ ԵԱՀԿ գրասենյակը կշարունակի իր ծրագրերի իրականացումը: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Անդրեյ Սորոկինը նշեց, որ ԵԱՀԿ-Հայաստան հարաբերությունները միշտ աչքի են ընկել բազմաբովանդակությամբ եւ իրենց մեջ ներառում են ՀՀ ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ գործունեության բոլոր երեք ուղղություններով: Նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տասնամյա արդյունավետ գործունեության կապակցությամբ եւ վստահեցրեց, որ արտգործնախարարությունը կշարունակի ամենայն աջակցություն ցուցաբերել գրասենյակի աշխատանքներին: Էդվարդ Նալբանդյանն ու Անդրեյ Սորոկինը քննարկեցին նաեւ տարածաշրջանային մի շարք հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |