Windows 8-ի ARM-տարբերակը նախագծողներին հասանելի կլինի փետրվարին![]() 30 հունվարի 2012 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Microsoft ընկերությունը նախագծողներին կներկայացնի Windows 8 օպերացիոն համակարգի ARM-տարբերակը փետրվարին։ Այս մասին գրում է CNET-ը՝ հղում տալով սեփական աղբյուրներին։ Վերջիններիս գաղտնի աղբյուրը նշել է, որ հնարավորություն է ունեցել ծանոթանալու ARM-ով նախագծված պլանշետների հետ, որոնք աշխատում էին Windows 8 նոր օպերացիոն համակարգով։ Աղբյուրը նշել է, որ համակարգն աշխատում է կայուն և հավելել, որ պլանշետն արտադրված էր հայտնի առաջատար ընկերության կողմից։ Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ ARM պլանշետները ավելի մատչելի են արժենալու, քան Intel-ի չիպերով արտադրված պլանշետները։ Microsoft-ը պաշտոնապես դեռևս չի հայտնել Windows 8 օպերացիոն համակարգի թողարկման օրը։ Windows 8-ն աշխատում է երկու ինտերֆեյսով՝ պլանշետների համար և սովորական համակարգիչների համար։ Ըստ հավանականության, Windows 8 ՕՀ-ի վերջնական տարբերակը լույս է տեսնելու 2011-ի երկրորդ եռամյսակում։ CES 2012 ցուցահանդեսին ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը նշել է, որ նոր ՕՀ-ի բեթա տարբերակը հասանելի է լինելու փետրվարին։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |