Ինչո՞վ Սահակաշվիլին վճարեց Օբամային ՆԱՏՕ-ական հավակնությունների համար, Իրանո՞վ 31 հունվարի 2012 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Այսօր հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հավանականության մասին լուրերը` Վրաստանի նախագահի հավակնություններ առավել իրատեսական դարձնելով: Իր հերթին Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ երջանիկ է և «այս հանդիպումից ստացել է այն ամենը, ինչ ուզում էր»: Վրաց առաջնորդը երախտագիտություն է հայտել Օբամային համագործակցության զարգացման համար` այդ թվում տնտեսական և պաշտպանության ոլորտներում: Հավանաբար, Սահակաշվիլին բավարարել է ԱՄՆ բոլոր խնդրանքները. «Վրաստանը ամենալոյալը կլինի ԱՄՆ հանդեպ, Թուրքիայի և Իրանի մյուս հարևանների համեմատ, եթե պատերազմ սկսվի»: Մյուսները կարծում են, որ Վրաստանն անգամ շատ ցանկանալու դեպքում չի կարողանա ռազմական աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմի դեպքում: «Անշուշտ, ԱՄՆ-ի համար ավելի հարմար կլինի ռմբակոծել Իրանը Հարավային Կովկասից, սակայն Վրաստանը ընդհանուր սահման չունի Իրանի հետ,-ասել է «Արսենալի» ռազմական վերլուծական ամսագրի գլխավոր խմբագիր Իրակլի Ալադաշվիլին:-Իսկ Հայաստանն ու Ադրբեջանը հազիվ թե համաձայնվեն դրան»: Բացի այդ, ըստ նրա, Հարավային Կովկասի երկինքն ամբողջությամբ վերահսկում են Հայաստանում, Աբխազիայում, Հարավային Օսեթիայում տեղակայված ռուսական համակարգերը: Ռուսներն առնվազն կիրազեկեն Իրանին ամերիկյան ռազմական ինքնաթռիների մոտենալու մասին», գրում է irib.ir-ը: Այնպես որ, Սահակաշվիլին այնքան էլ թանկ չվճարեց իր ՆԱՏՕ-ական հավակնությունների համար, «մենք, անշուշտ «կողմ ենք, բայց, թե, կներեք, քիչ բանով կարող ենք օգնել»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից |