Հրապարակվել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի առաջին կադրը

Հրապարակվել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի առաջին կադրը

PanARMENIAN.Net - Բոնդիանայի պաշտոնական կայքում հրապարակվել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի առաջին կադրը: Կադրը վերցված է Շանհայում նկարահանված հատվածից: Ավելի վաղ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ֆիլմի նկարահանումները տեղի են ունենալու Հնդկաստանում, Շոտլանդիայում ու Թուրքիայում: Որոշ տվյալներով, ավելի ուշ այդ նկարահանումներից հրաժարվեցին, նախապատվությունը տալով Լոնդոնին:

Բոնդի մասին նոր ֆիլմը կրում է Skyfall անվանումը, բեմադրությամբ զբաղվում է Սեմ Մենդեսը ՝ («Գեղեցկություն ամերիկյան ձևով», «Անիծյալ ճանապարհ»): Ջեյմս Բոնդի դերը կկատարի Դենիել Քրեյգը: Ֆիլմում նկարահանվել են նաև Ռեյֆ Ֆայնսը, Խավիեր Բարդեմը, Ջուդի Դենչը, Բեն Ուիլշոուն և Բերենիս Մառլոն

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---