Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայերի գերեզմանո՞ց են գտել

Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայերի գերեզմանո՞ց են գտել

PanARMENIAN.Net - Թուրքիայի Դիարբեքիր քրդական քաղաքում հնագիտական արշավախմբի աշխատանքների ժամանակ գիտնականները Իչքալե քաղաքային ամրոցի մոտ թաղված մարդկանց մասունքներ են հայտնաբերել: Սկզբում գիտնականները որոշել էին, որ մնացորդները պատկանում են 90-ական թվականներին գաղտնի ժանդարմերիայի (JITEM) կողմից սպանված քրդերին:

Սակայն, ինչպես գրում է թուրքական Taraf-ը, շուտով պարզվել է, որ գերեզմանոցը մոտավորապես 90 տարվա հնություն ունի, և ենթադրություններից մեկը դարձավ այն, որ մնացորդները պատկանում են 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում սպանված հայերին:

Վերջում հրատարակությունը բերում է որոշ տվյալներ, որոնց համաձայն 1914 թվականին Դիարբեքիր գավառում 56 166 հայ է բնակվել: Սակայն, արխիվային փաստաթղթերի համաձայն, հայերի 97 տոկոսն արդեն մեկ տարի անց «անհետացել է»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---