Ա. Արզումանյան. Առաջիկա շաբաթներին կորոշվի «Ազատ դեմոկրատների» և «Ժառանգության» միության հարցը![]() 2 փետրվարի 2012 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա շաբաթներին կորոշվի «Ազատ դեմոկրատների» և «Ժառանգության» միության հարցը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանը այս առնչությամբ ընդգծել է, որ երկու կուսակցությունների միջև լավ և ընկերական հարաբերություններ են և երկու կուսակցությունների ներկայացուցիչներն էլ միությունը չեն բացառում: Ըստ նրա, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը պայքարելու է ընտրություններում գաղափարական հիմքի վրա: «Եվ այս տեսանկյունից մեz շատ մոտ է «Ժառանգությունը»»,-ընգծել է նա: Ալեքսանդր Արզումանյանը նաև ընդգծել է, որ «Ազատ դեմոկրատները» և «Ժառանգությունը» ամեն դեպքում համագործակցելու են ընտրությունների ընթացքում` կեղծիքներն ու խախտումները կանխելու նպատակով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |