Ռուբեն Սաֆրաստյան. Իրանի դեմ պատերազմի դեպքում Հայաստանը նրա հանդեպ բարեկամական չեզոք դիրք կգրավի

Ռուբեն Սաֆրաստյան. Իրանի դեմ պատերազմի դեպքում Հայաստանը նրա հանդեպ բարեկամական չեզոք դիրք կգրավի

PanARMENIAN.Net - Հայաստանը Իրանի դեմ պատերազմի դեպքում նրա հանդեպ բարեկամական չեզոք դիրք կգրավի, հայտարարել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ: Նա նշել է, որ Իրանի իրադարձությունների հանդեպ Հայաստանի դիրքորոշման վրա ազդում է նաև «Ռուսաստանի գործոնը», այն, թե նա ինչ դիրքորոշում կորդեգրի:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Ոսկանյանը նշել է, որ Հայաստանը պետք է բացատրի Արևմուտքին իր իրավիճակը և այն ինչ նշանակություն ունեն իր համար բարեկամական կապերն Իրանի հետ: Նա նշել է, որ հայ-իրանական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն:

Իր հերթին «Նորավանք» հիմնադրամի ղեկավարի տեղակալ Սևակ Սարուխանյանն ասել է, որ Հայաստանը չի աջակցի և չի մասնակցի հակաիրանական ոչ մի գործողության: Նա գտնում է, որ Հայաստանը պետք է օգտագործի Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը Արևմուտքից պահանջելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ու սահմանի բացման հարցում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---