Միխեև. ԱՄՆ-ը կփորձի լեգիտիմացնել Իրանի հետ պատերազմը տարածաշրջանի երկրներին ներգրավելու օգնությամբ

Միխեև. ԱՄՆ-ը կփորձի լեգիտիմացնել Իրանի հետ պատերազմը տարածաշրջանի երկրներին ներգրավելու օգնությամբ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը կփորձի լեգիտիմացնել Իրանի հետ պատերազմը տարածաշրջանի երկրներին ներգրավելու օգնությամբ, գտնում է Քաղաքական կոնյուկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն, Կասպիական համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը: «Բնականաբար, ամերիկացիները միայնակ չեն ձեռնարկի նման ակցիա: Ինչպես ցույց են տալիս վերջին տասնամյակների իրադարձությունները, ամերիկացիները հասկացել են, որ ցանկացած օպերացիայի լեգիտիմացումը կախված է դրա մասնակիցների քանակից, և, անկասկած, նրանք դաշնակիցներ են փնտրելու ոչ միայն ՆԱՏՕ-ում իրենց գործընկերների, այլև տարածաշրջանի երկրների թվում»,- հայտնել է նա Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ:

Ընդ որում, նա ընդգծել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը կհանգեցնի իրադրության սրմանը Իրանի հարևան երկրներում և սպառնալիքի տակ կդնի տարածաշրջանի խոշոր տնտեսական նախագծերի իրականացումը: Նրա խոսքով` տարածաշրջանի երկրների մասնակցությունը Իրանի դեմ ռազմական գործողություններին կարող է ԱՄՆ-ին որոշակի կարճաժամկետ հաջողություններ բերել, սակայն երկարաժամկետ հեռանկարում միայն բազմաթիվ խնդիրներ կբերի:

Միխեևն ընդգծել է նաև, որ «ԱՄՆ-ն ուզում է հասնել իր ռազմական ներկայությանը Հարավային Կովկասում, Կասպիայում և Կենտրոնական Ասիայում, և այժմ ամբողջ հարցը կայանում է նրանում, թե ինչ մեթոդներով և տեխնոլոգիաներով»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---