Ալեքսանդր Սկակով. Ռուսաստանը ոչինչ չի կարողանա ձեռնարկել ԱՄՆ հետ պատերազմի դեպքում Իրանին աջակցելու համար

Ալեքսանդր Սկակով. Ռուսաստանը ոչինչ չի կարողանա ձեռնարկել ԱՄՆ հետ պատերազմի դեպքում Իրանին աջակցելու համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ոչինչ չի կարողանա ձեռնարկել ԱՄՆ հետ պատերազմի դեպքում Իրանին աջակցելու համար: Այդ մասին Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնել է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժյեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը: Նրա խոսքով` Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակ են, նա չգիտի, թե ինչպես արձագանքել Արևմուտքի գործողություններին, և իրադարձությունները Սիրիայում դրա վառ վկայությունն են: «Ինձ թվում է, որ Ռուսաստանն առայժմ պատասխան չունի այդ մարտահրավերներին»,- նկատել է նա:

Ժամանակակից Իրանի ուսումնասիրման կենտրոնի գլխավոր տնօրեն Ռաջաբ Սաֆարովն իր հերթին հայտնել է, որ Մոսկվան լավ է հասկանում, որ Սիրիան և Իրանը Ռուսաստանն ու Չինաստանը թուլացնելու` ԱՄՆ քաղաքականության մասն են: Նա հավելել է նաև, որ C-300 զենիթահրթիռային համալիրներն Իրանին մատակարարելուց հրաժարվելը «Ռուսաստանի ռազմավարական սխալն էր»:

Իսկ Քաղաքական կոնյուկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն, Կասպիական համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևի կարծիքով` Իրանի դեմ Արևմուտքի ռազմական գործողությունները կարող են զսպել ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---