Yandex-ը և Skype-ը ծառայությունների փոխադարձ համաձայնագիր են կնքել

Yandex-ը և Skype-ը ծառայությունների փոխադարձ համաձայնագիր են կնքել

PanARMENIAN.Net - Ռուսական խոշոր ինտերնետ ընկերություն Yandex-ը ձեռք է բերել Skype –ի հետ ծառայությունների փոխադարձ բաշխման համաձայնություն ։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը հղելով Yandex-ի մամլո ծառայությանը։

Skype-ի օգտագործողներին առաջարկվելու է օգտագործել Yandex.bar-ը, իսկ Yandex-ն իր հերթին իր պորտալում գովազդելու է Skype-ը։ Yandex.bar-ը պարունակելու է Skype անվամբ կոճակ, որը ցույց է տալու Skype հաշվի մնացորդը և թույլ տալու օգտագործողին լիցքավորել այն Yandex Փողեր ծառայության միջոցով։

Yandex Փողեր-ը և Skype-ը համագործակցում են 2006-ից։ Yandex-ը նշել է, որ Skype-ը հետաքրքրված է Yandex Փողեր-ի միջազգային լսարանով։

2011-ի 9 ամիսների տվյալներով Yandex Փողեր-ով Skype-ի հաշիվը լիցքավորողների քանակն ավելացել է 40%-ով՝ համեմատած 2010-ի նույն ժամանակահատվածի հետ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---