«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» 2011-ի Հայաստանի ամենախոշոր հարկատուն է

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» 2011-ի Հայաստանի ամենախոշոր հարկատուն է

PanARMENIAN.Net - «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ը գլխավորել է 2011-ի Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակը՝ Հայաստանի պետբյուջե վճարելով 29,8 մլրդ դրամ 2010-ի 12,6 մլրդ դրամի փոխարեն:

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն, երկրորդ տեղում է «ՀայՌուսգազարտ» ՓԲԸ-ն, որը պետբյուջե է վճարել շուրջ 21,8 մլրդ դրամ: Երրորդ տեղում է «Ղ-Տելեկոմ» բջջային կապի օպերատորը (ՎիվաՍել-ՄՏՍ ապրանքանիշ) 17,8 մլրդ դրամով՝ առաջ անցնելով «ԱրմենՏել» հեռահաղորդակցական օպերատորից (12,6 մլրդ դրամ):

Խոշորագույն հարկ վճարողների տասնյակի մեջ մտել են «Ալեքս Գրիգ» ընկերությունը՝ 17,7 մլրդ դրամ, «Սիթի Փեթրոլ Գրուփ» և «Ֆլեշ» բենզին ներկրող ընկերությունները, որոնք բյուջե են վճարել համապատասխանաբար 10,5 մլրդ և 10,4 մլրդ դրամ:

8-րդ տեղում է «Հայաստանի Էլցանցերը»՝ 9,6 մլրդ դրամ, այնուհետև «Ֆիլիպ Մորիս Հայաստանը»՝ 6,3 մլրդ դրամ և 10-րդ տեղում է «Հայաստան» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն, որը վճարել է 5,9 մլրդ դրամ:

2011-ին Հայաստանի 1000 խոշորագույն հարկ վճարողներ պետբյուջե են վճարել շուրջ 483,5 մլրդ դրամ 2010-ի 432,8 մլրդ դրամի փոխարեն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---