«Հայկական ժամանակի» խմբագիրը կարող է դատապարտվել 2 տարվա ազատազրկմա՞ն

«Հայկական ժամանակի» խմբագիրը կարող է դատապարտվել 2 տարվա ազատազրկմա՞ն

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր 45-ամյա Հայկ Գևորգյանը ձերբակալվել է այսօր առավոտյան՝ վրաերթ կատարելու կասկածանքով: Ոստիկանությունից հաստատել են այս տեղեկատվությունը, իսկ որոշ լրատվամիջոցներ տրամադրել են տեղեկատվություն, ըստ որի Գևորգյանին ներկայացվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի առաջին մասով՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, և 244-րդ հոդվածով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը։

Վերոնշյալ հոդվածներով Գևորգյանին սպառնում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով տուգանք, կամ մեկից երեք ամիս ժամկետով կալանք, կամ երկու տարի ժամկետով ազատազրկում կամ առավելագույնը երեք տարի ժամկետով որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում։

Որոշ ԶԼՄ-ներ նշում են, որ Գևորգյանը տեղափոխվել է Նուբարաշենի բանտ, իսկ որոշ կայքեր տարածել են տեղեկատվություն, ըստ որի Հայկ Գևորգյանը հունվարի 23-ից գտնվել է հետախուզման մեջ։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---