Ցեղասպանության մասին օրինագծի հակառակորդ սենատորներին հրավիրել են Բաքու, երևի, «շնորհակալություն հայտնելու» համար

Ցեղասպանության մասին օրինագծի հակառակորդ սենատորներին հրավիրել են Բաքու, երևի, «շնորհակալություն հայտնելու» համար

PanARMENIAN.Net - Պատվիրակությունը, որի մեջ մտնում են Ֆրանսիայի մի խումբ սենատորներ, ովքեր Սահմանադրական խորհուրդ են դիմել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը չեղյալ հայտարարելու պահանջով, փետրվարի 5-ին այցով կժամանի Ադրբեջան Սփյուռքի հետ աշխատանքի պետակամ կոմիտեի հրավերով, հաղորդում է Trend-ը:

Պատվիրակության կազմի մեջ մտնում են սենատորներ Նատալի Գուլեն, Սիլվիա Գո-Շավենը, Ժան-Մարի Բոքելը, Էվրե Մորեն, Անդրե Ռեքսարը, Ջանի Լորժուն:

Այցի ժամանակ ֆրանսիական սենատորները հանդիպումներ կանցկացնեն Ադրբեջանի Միլլի Մեջլիսում (խորհրդարանում), մի շարք նախարարություններում: Ֆրանսիայի Սենատի պատվիրակության այցը կտևի մինչև փետրվարի 10-ը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Ինչպես հաղորդել են Ելիսեյան դաշտերից, նախագահն օրինագիծը կստորագրի 14 օրվա ընթացքում:

Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին: Որոշ ֆրանսիական սենատորներ Սահմանադրական խորհուրդ են դիմել օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչելու նպատակով:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին խոստացել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ դնել շրջանառության մեջ, եթե Սահմանադրական դատարանը ոչ սահմանադրական ճանաչի հունվարի 23-ին Սենատի կողմից ընդունված օրինագիծը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---