Արման Կիրակոսյանն ու Բարբարա Պրամերը կարևորել են երկու խորհրդարանների միջև գործունեության ակտիվացումը 4 փետրվարի 2012 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ին Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպեց Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամերի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց Հայաստանի և Ավստրիայի միջև համագործակցությունը երկկողմ խորհրդարանական և բազմակողմ միջխորհրդարանական կառույցներում: Անդրադարձ կատարվեց երկու խորհրդարանների միջև գործունեության ակտիվացմանը: Դեսպանը տիկին Պրամերի խնդրանքով ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, հարաբերությունները հարևան երկրների հետ, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև երկկողմ, մասնավորապես` առևտրական ոլորտում Հայաստանի և Ավստրիայի միջև հարաբերությունների ներկա վիճակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |