Փետրվարի 7-ին կանցկացվի միջոցառում` ինտերնետից անվտանգ օգտվելու կանոնների մասին![]() 6 փետրվարի 2012 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին ապահով համացանցի միջազգային օրվա կապակցությամբ Վորլդ Վիժն Հայաստան ընկերությունը «Պահպանենք երեխաների առցանց անվտանգությունը» ծրագրի և Մայքրոսոֆթ ընկերությունը «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում համատեղ միջոցառում են կազմակերպում «Բացահայտիր վիրտուալ աշխարհը.... ԱՊԱՀՈՎ» խորագրով: Այս մասին տեղեկացնում են Վորլդ Վիժն ընկերության մամլո ծառայությունից։ Միջոցառման նպատակն է համացանցից և բջջային հեռախոսներից անվտանգ օգտվելու վերաբերյալ երեխաների, ծնողների և ուսուցիչների իրազեկությունը բարձրացնելը։ Միջոցառումը կմեկնարկի փոխըմբռնման հուշագրի ստորագրությամբ, որին կհետևի մամուլի ասուլիս: Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվելու է Վորլդ Վիժն Հայաստանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Մայքրոսոֆթ Ար ԷՅ կազմակերպության և Հայ Օգնության Ֆոնդի «Երեխաների Աջակցության Կենտրոն» հիմնադրամի միջև: Սա հնարավորություն կընձեռի կողմերին արդյունավետ համագործակցելու և բարձրացնելու համացանցի և բջջային հեռախոսների անվտանգ օգտագործման վերաբերյալ տեղեկացվածությունը, նաև կանխելու այս միջոցներով սպառնացող վտանգները: Այնուհետև կներկայացվեն «Համացանցը և ես» և «Համացանցի օգտագործման կանոններն ինձ համար» թեմաներով աշակերտների կողմից պատրաստված տեսանյութեր: Միջոցառման ընթացքում նաև առաջին անգամ կներկայացվի «Պահպանենք երեխաների առցանց անվտանգությունը» ծրագրի միջոցով ստեղծված «Անվտանգ Համացանց» www.safeinternet.am կայքը: «Բացահայտիր վիրտուալ աշխարհը.... ԱՊԱՀՈՎ» միջոցառմանը ներկա են լինելու ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ՀԿ-ների, դպրոցների ներկայացուցիչներ, մրցույթին մասնակցած երեխաներ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |